Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մերժել է Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը։
«Անհրաժեշտ մեծամասնությունը չի ստացվել, բանաձևը մերժվել է»,-քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվետը։
Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 271 անդամ, մինչդեռ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 289 ձայն։

Ըստ Reuters-ի՝ Լեկորնուն հաջողվել է գոյատևել խորհրդարանի երկու անվստահության քվեարկություններին՝ Սոցիալիստական կուսակցության աջակցության շնորհիվ։
Վերջիններս աջակցել են կառավարությանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումը մինչև 2027 թվականը կասեցնելու Լեկորնուի խոստումից հետո։
Ընդդիմության քննադատության է արժանացրել բարեփոխումը հետաձգելու Լեկորնուի քայլը՝ այն որակելով որպես «ժամանակավոր փրկություն՝ ազգային շահերի հաշվին»։




