ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը լիազորել է Կենտրոնական հետախուզական վարչությանը Վենեսուելայում գաղտնի գործողություններ անցկացնել՝ պայքարելու թմրամիջոցների կարտելների դեմ և մեծացնելու ճնշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։
Թրամփը նշել է, որ Սպիտակ տունը քննարկում է նաև ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը։
Reuters-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում հարվածներ է հասցրել թմրանյութեր տեղափոխող նավերին, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ։
Վենեսուելայի իշխանությունները դատապարտել են Թրամփի հայտարարությունը՝ այն անվանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ գործողությունները նպատակ ունեն օրինականացնել ռեժիմի փոփոխության գործողությունը, որի վերջնական նպատակը Վենեսուելայի նավթային պաշարների զավթումն է։




