ԿարևորՄիջազգային

Սիրիայի առաջնորդը հավաստիացրել է` Ռուսաստանի հետ բոլոր համաձայնագրերը կպահպանվեն

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, Մոսկվա կատարած այցի ժամանակ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան վստահեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Դամասկոսի նոր իշխանությունները կհետևեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախկինում կնքված բոլոր համաձայնագրերին։

Ալ-Շարաայի հայտարարությունը հայտարարությունը, ըստ փորձագետների, հստակ ազդանշան է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների՝ Խմեյմիմի ավիաբազայի և Տարտուսի ռազմածովային բազայի ներկայությունը շարունակվելու է։

«Ռուսաստանը և Սիրիան ունեն երկկողմ հարաբերություններ և ընդհանուր շահեր, և մենք հարգում ենք ձեռք բերված բոլոր համաձայնագրերը։ Մենք աշխատում ենք վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը»,-հայտարարել է ալ-Շարաան Կրեմլում բանակցությունների սկզբում։

Իր հերթին Պուտինը շնորհավորել է Սիրիայի առաջնորդին հոկտեմբերի սկզբին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Ես կարծում եմ, որ սա մեծ հաջողություն է ձեզ համար, քանի որ այն նպաստում է հասարակության համախմբմանը»,-ասել է Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ։

Կարդացեք նաև

Back to top button