ԿարևորՄիջազգային

Զինվորականները հայտարարել են Մադագասկարում իշխանությունը զավթելու մասին

Մադագասկարում զինվորականները հայտարարել են իշխանությունը Զինվորական խորհրդին փոխանցելու մասին, որը կազմված է բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչներից, գրում է BBC-ին։

Այս որոշումը կայացվել է նախագահ Անդրի Ռաջոելինայի արտասահման փախուստի մասին տարածված լուրերի հաջորդ օրը։

«Մենք վերցրել ենք իշխանությունը»,-հոկտեմբերի 14-ին ազգային ռադիոյով հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան։

Սահմանադրությունը կասեցվել է, բոլոր պետական հաստատությունները՝ Ազգային ժողովից բացի, լուծարվել են։

Զինվորականների հայտարարությունից առաջ խորհրդարանը քվեարկել էր Ռաջոելինային պաշտոնանկ անելու օգտին։

Զինվորական խորհրդի կազմում են նաև CAPSAT էլիտար ստորաբաժանման անդամները, որոնք մասնակցել էին 2009 թվականի հեղաշրջմանը։

Նախագահականից հերքել են լուրը՝ նշելով որ նախագահը գտնվում է «անվտանգ վայրում»։ Ռաջոելինան հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարել՝ իմպիչմենտի քվեարկությունը որակելով հակասահմանադրական։

Կարդացեք նաև

Back to top button