Հասարակություն

28 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հայոց ցեղասպանության հուշահամալրի Հիշողության պուրակը

28 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 14-ին է հիմնադրվել Հայոց ցեղասպանության հուշահամալրի Հիշողության պուրակը:

Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, այդ օրը ԱՄՆ հանրապետական սենատորների նախկին առաջնորդ, 1996 թ. նաև նախագահի թեկնածու Բոբ Դոուլն այցելել է հուշահամալիր և նորակառույց թանգարանի մուտքի մոտ տնկել պուրակի առաջին ծառը՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից իր ձեռքը բուժած օրթոպեդ-վիրաբույժ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Համբարձում Քելիքյանի:

Այսօր Հիշողության պուրակում 220-ից ավել մշտադալար ծառ կա՝ որպես հարատև հիշողության և հարգանքի նշան:

Կարդացեք նաև

Back to top button