
Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, հայտարարել է պետնախարար Սթիվեն Դաութին:
Հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։
«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան գտնում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է: Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն»,- ասված է հայտարարության մեջ։




