
AUSA միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այսօր նախարարը մասնակցել է «AUSA» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։




