ԿարևորՄիջազգային

Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շարմ էլ Շեյխում ստորագրել են Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին վերջնական համաձայնագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է «կանոններ ու կարգավորումներ» Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկու տարի առաջ սկսված պատերազմը ավարտին հասցնելու հետագա քայլերի համար։

«Մեզ 3000 տարի պահանջվեց այս կետին հասնելու համար, պատկերացնո՞ւմ եք։ Եվ այս համաձայնագիրը կգործի», — ընդգծել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Կարդացեք նաև

Back to top button