ԿարևորՍպորտ

ԵԱ․ ՀՀ շախմատի կանանց հավաքականը 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցել է Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կարդացեք նաև

Back to top button