ԿարևորՄիջազգային

Այս օրը կգրվի պատմության մեջ․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում հայտարարել է, որ «այսօր նշվում է երկու տարի տևած պատերազմի ավարտի օրը»։ Նա հարգանքի տուրք է մատուցել զոհված իսրայելցի զինվորներին՝ անուն առ անուն հիշատակելով մի քանիսին։

«Այս հերոսների շնորհիվ մեր ազգը կգոյատևի, կծաղկի և կունենա խաղաղություն», գրել է BBC-ին։

Նեթանյահուն նշել է, որ «պատմության մեջ կգրվի» ոչ միայն այս օրը, այլև Թրամփի անունը։ «Որքա՜ն երկար ենք սպասել այս պահին»,-ասել է նա։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Իսրայելին ցուցաբերած երկարամյա աջակցության և այն «համարձակ որոշումների» համար, որոնք, ըստ նրա, ընդունվել են ամռան սկզբին Իրանի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում, երբ ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին։

«Դոնալդ Թրամփը ամենամեծ ընկերն է, որն Իսրայել պետությունը երբևէ ունեցել է Սպիտակ տանը»,-իր ելույթում նշել է Նեթանյահուն, ինչին դահլիճում արձագանքել են «Թրամփ» վանկարկումներով։

Իսրայելի վարչապետը նաև անդրադարձել է Թրամփի խաղաղության նախաձեռնությանը՝ համարելով այն «կարևոր քայլ» այդ ուղղությամբ։

«Ես հավատարիմ եմ այս խաղաղությանը, դուք՝ նույնպես, միասին մենք կհասնենք դրան»,-Թրամփին ասել է Նեթանյահուն։

Երկու տարի տևած պատերազմի ընթացքում Գազայում ավելի քան 67000 պաղեստինցի է զոհվել։

Կարդացեք նաև

Back to top button