
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հարց է բարձրացրել, թե որն է պատճառը, որ Հայաստանի նախկին երեք ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կյանքի չեն կոչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ իրենց կողմից նկարագրվող լուծումները։
«Սրա համար կարող է լինել երկու տարբերակ: Առաջինը, որ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, և երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ «հոյակապ» լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»,- ասել է վարչապետը:




