
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Փարիզի Լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (ԻՆԱԼԿՈ), «Եվրոպա-Եվրասիա» հետազոտական կենտրոնի (CREE), ԻՆԱԼԿՈ հիմնադրամի, «Հիշատակարան» ասոցիացիայի հետ համագործակցաբար, կանցկացվի բանաստեղծի գրական ժառանգությանը նվիրված գիտաժողով, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Սույն միջոցառումը կազմակերպվում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային նախաձեռնությունների շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։




