
Գերմանական Die Zeit թերթը հաղորդում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը, իր ռեժիմի տապալումից հետո, ապաստանել է Ռուսաստանում և ներկայումս ապրում է Մոսկվայի բնակելի համալիրի՝ “Moscow City”-ի երեք բնակարաններում։
Թերթը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ Ասադը պարբերաբար այցելում է համալիրի ներքևի հարկում գտնվող առևտրի կենտրոնը և ժամեր անցկացնում առցանց տեսախաղեր խաղալով։
Նա նաև հաճախ է մեկնում Մոսկվայի մարզում գտնվող իր ամառանոց, որը հսկվում է մասնավոր անվտանգության ծառայության կողմից։ Նույն աղբյուրը պնդում է, որ Ասադի ընտանիքն ազատորեն տեղաշարժվում է Մոսկվայում՝ Ռուսաստանի կառավարության կողմից տրամադրված թիկնապահների ուղեկցությամբ։
Թերթի տվյալներով՝ նախկին նախագահի կրտսեր եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, ապրում է «Four Seasons» հյուրանոցում, իսկ նրա կինը՝ Ասման, առողջական խնդիրներ ունի՝ ենթադրյալ լեյկեմիայի ախտորոշման պատճառով։




