Խաղաղության նեբելյան մրցանակակիրն այս տարի էլ Դոնալդ Թրամփը չէ։ Նոբելյան կոմիտեն հայտնել է, որ աճող խավարի պայմաններում ժողովրդավարության կրակը վառ պահելու համար այն հանձնվում է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոնին։
Անցնող շաբաթվա ընթացքում թեման շարունակեց մնալ օրակարգային, մի շարք երկրների առաջնորդներ հայտնեցին իրենց դժգոհությունը այս որոշման առնչությամբ՝ համարելով, որ անցնող տարվա ընթացքում աշխարհին խաղաղություն բերողը Թրամփն էր։




