
Առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկություն՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակների դեպքում առողջական վտանգների կանխարգելման վերաբերյալ։
Նշվում է, որ օդի աղտոտվածությունը կարող է հատկապես վնասակար լինել երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև շնչառական և սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար։
Նախարարությունը խորհուրդ է տալիս բնակիչներին խուսափել երկար ժամանակ բաց տարածքներում գտնվելուց, փակ պահել դռներն ու պատուհանները, և անհրաժեշտության դեպքում կրել պաշտպանիչ դիմակներ՝ հատկապես խիտ երթևեկությամբ վայրերում։ Խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտով դրսում աղտոտվածության բարձր ժամերին։
Քաղաքացիներին հորդորում են հետևել օդի որակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը և հոգ տանել խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց առողջության մասին։




