
Կարեն Ղազարյան
Արմինեւ Գեւորգյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական եռյակ ուժերի վերջին հանրահավաքին են այսօր անդրադարձել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ինչ տվեց եռյակի վերջին հանրահավաքը հասարակությանը, իշխանությանը եւ հենց եռյակի ուժերին: Այս հարցերի պատասխաններն են փորձել հստակեցնել բանախոսները: «Ռադիոլուր»-ը փորձել է թեմատիկ անդրադարթում ամբողջացնել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ քաղաքական գործիչների դիտարկումները՝ վերջին հանրահավաքի ու եռյակից ունեցած ակնկալիքների ու սպասումների մասին:




