ԿարևորՀասարակություն

«Բացահայտիր Հայաստանը երկնքից». օդապարիկներ՝ Երևանի երկնքում

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի մեկնարկել է օդապարիկների թռիչքով, հայտնում են քաղաքապետարանից։ Նշվում է, որ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի սկիզբը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից էր։

Միջոցառումը կազմակերպել է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ 

Փառատոնի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: 
Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար նախատեսված ինքնատիպ այս նախաձեռնությունը տարեցտարի ընդլայնում է մասնակցության աշխարհագրությունը, այն այս տարի համախմբել է օդաչուների՝ բազմաթիվ երկրներից։
 

Կարդացեք նաև

Back to top button