ԱրարատԲանկի ու «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմադրամի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Եռամյա համագործակցությունը ամրապրդվել է նոր հուշագրով։ Կրթական ծրագիրը կիրականացվի Հայաստանի երեք մարզում ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Միտք, սիրտ, ազգանվեր գործունեություն․իրականացվող ծրագրերի հիմքում այս արժեհամակարգն է։
Կատարված աշխատանքները արդյունավետ է գնահատում ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ Նկատում է՝ հիմնադրամի անվան բոլոր բառերը այն իրական մտքերն են, որոնք հոգեհարազատ են ԱրարատԲանկին։ Իսկ առանցքում հայ մարդու կերպարի, ազգային մտածելակերպի ու հասարակության օրինակելի անդամների ձևավորումը։




