
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դուշանբեի «Կոխի Սոմոն» կառավարական նստավայրում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ադրբեջանի ղեկավարին սկսել հանդիպումը AZAL–ի ինքնաթիռի վթարի հարցի քննարկումից։
Պուտինը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանի երկնքում տեղի ունեցած ողբերգության համար։ Ռուսաստանի նախագահը կրկին անկեղծ ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ամեն ինչ անում է ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետաքննության համար։
Պուտինի և Ալիևի միջև վերջին երկկողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հոկտեմբերի 7-ին Ալիևը հեռախոսով ջերմորեն շնորհավորել էր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։




