ԿարևորՀասարակություն

Սրբուհի Գալյանը Շիրակում այցելել է նախարարությանը ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում այցելել է նախարարությանը ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Մարզային ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է՝

«Արթիկ» ՔԿՀ-ում՝ իրականացված և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ազատազրկված անձանց սննդի որակին, հիմնարկում առկա խնդիրներին ու առաջնահերթություններին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման և ընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերին։

Ազգային արխիվում՝ քաղաքացիների սպասարկման պայմաններին, ընդունարանի աշխատանքին, թվայնացված փաստաթղթերին, դրանց պահոցային պայմաններին, փաստաթղթային համալիրների պահման և դիմող քաղաքացիների խնդիրներին։ 🔎ՔԿԱԳ սպասարկման բաժնում՝ քաղաքացիների ընդունման պայմաններին և ընթացակարգերին։ 🔍 Պրոբացիայի ծառայությունում՝ շահառուների թվին, ընդհանուր աշխատանքային գործունեությանն ու ոլորտային ընթացակարգերին:

Մարզային այցն ավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button