ԿարևորՔաղաքական

Հայաստանը կարևորում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP connectivity project-ի իրականացումը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների արագացման կարևորությունը՝ մատչելի և երկարաժամկետ ֆինանսավորման ընդլայնման և պարտքի խոցելիությունը հաղթահարելու համար:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունից,

  • Ընդգծվել է ենթակառուցվածքների և փոխկապակցվածության խթանման, առևտրի ծախսի նվազեցման և միջազգային առևտրում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների արդյունավետ մասնակցության ապահովման համար Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գործողությունների ծրագրի և ԱՀԿ առևտրի դյուրացման համաձայնագրի իրականացման, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար տարանցման աշխատանքային ծրագրի մշակման կարևորությունը:
  • Ընդգծվել է միջին եկամուտ ունեցող երկրների մարտահրավերների հաղթահարումը՝ ֆինանսավորման ավելի արդարացի հասանելիության, վերջիններիս բազմաշերտ խոցելիություններն արտացոլող միջազգային համագործակցության ապահովման միջոցով: Այս առումով շեշտվել է Միջին եկամուտ ունեցող երկրների համար գործողությունների ռազմավարական ծրագրի մշակումը:
  • Կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ “TRIPP connectivity project” հետ միասին՝ ուվված մեր տարածաշրջանում և հարևան երկրների հետ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացման համար, որը կընձեռի տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար նոր հնարավորություններ։
  • Կենսաբազմազանության COP17-ի առաջնահերթությունների շարքում ընդգծվել է Կունմինգ Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի գլոբալ վերանայումը, կենսաբազմազանության ֆինանսավորման բացը հաղթահարելու համար նոր և կանխատեսելի ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև 8(j) հոդվածի համաձայն նոր առնթեր մարմնի գործարկման առաջխաղացումը:

Կարդացեք նաև

Back to top button