
Մեկնարկել է ԵԱՀԿ մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լիագումար համաժողովը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ առաջին ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև բռնի անհետացածների խնդրին։
Ելույթում շեշտադրել է այն հանգամանքը, որ իրական խաղաղություն ցանկացող պետությունը չի կարող գերիներ պահել որպես պատանդներ, խաղաղություն չի կարող լինել գերիների առկայությամբ։ Սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները նշել են, որ Բաքվում գերիներ չեն պահվում և նրանք քրեական հանցագործներ են, որոնք սպանել են քաղաքացիական անձանց։




