
2025 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարկը, ամերիկացի Ջոն Մ. Մարտինիսը և ֆրանսիացի Միշել Հ. Դեւորեն քվանտային մեխանիկայում արված հայտնագործության համար։
Ինչպես նշված է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում, ֆիզիկայի հիմնական հարցերից է, թե որքան մեծ կարող է լինել այն համակարգը, որտեղ հնարավոր է դիտարկել քվանտային մեխանիկական ազդեցությունները։ Այս տարվա դափնեկիրները փորձեր են անցկացրել էլեկտրական շղթայում՝ ցուցադրելով եւ քվանտա-մեխանիկական թունելավորման էֆեկտը,եւ էներգիայի քվանտավորված մակարդակները մի համակարգում, որը բավականին մեծ է, որպեսզի հնարավոր լինի ձեռքում բռնել։




