
Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվել է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարելն է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքի առիթով։
«Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- հայտնել է ՔԿ-ն:
Ավելի վաղ ՊՆ-ն էր հայտնել, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել։
Ապիջան Սարգսյանն ազատ էր արձակվել, իսկ Արսեն Ղուկասյանի դեպքում ՔԿ-ն կալանավորման միջնորդություն էր ներկայացրել։




