
Արժանապատիվ աշխատանքը յուրաքանչյուր մարդու արդար վարձատրության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, սոցիալական պաշտպանության և աշխատանքային իրավունքների համալիր իրականացման երաշխիքն է` ասված է Արժանապատիվ համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ։
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերություններն ու սոցիալական գործընկերությունը հեռու են լիարժեք լինելուց։
Աշխատողը մշտապես բախվում է հոգեբանական, երբեմն էլ նաև ֆիզիկական բռնությունների։ Աշխատանքը կորցնելու մշտական վախի մթնոլորտը հեռու է առողջ և արժանապատիվ լինելուց։»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ Արհմիությունների կոնֆեդերացիայի` սոցիալական արդարությունը շատ դեպքերում երազանք է…
«Խնդիրները լուծելու առավել լավ տարբերակ, քան սոցիալական գործընկերությունն է, միջազգային հանրությունը դեռ չի գտել, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը կայացնել ու զարգացնել սոցիալական գործընկերությունը ՀՀ- ում, դրանով իսկ նպաստելով մեր քաղաքացիների սոցիալական և անվտանգային խնդիրների լուծմանը»,— նշված է հայտարարության տեքստում։




