ԿարևորՏնտեսական

OPEC+-ը որոշեց ավելացնել նավթի արդյունահանումը՝  Մոսկվայի ու Էր Ռիադի տարբեր «ախորժակի» պայմաններում

OPEC+ խմբի ութ երկրներ որոշել են նոյեմբերից նավթի արդյունահանումն ավելացնել օրական 137 հազար բարելով, նշված է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նիստից առաջ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան տարբեր դիրքորոշումներ են հայտնել։ Մոսկվան կողմ էր արդյունահանման օրական 137 հազար բարել ավելացմանը, մինչդեռ Էր-Ռիադը ցանկանում էր այդ ցուցանիշը կրկնապատկել, եռապատկել, անգամ՝ քառապատկել։

Reuters-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան ունի ազատ հզորություններ եւ նրա դիրքորոշումը կապված էր շուկայում իր մասնաբաժինը ավելի արագ վերականգնելու ձգտման հետ։

Արդյունքում՝ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան նոյեմբերից իրենց արդյունահանումը կավելացնեն օրական 41 հազ. բարելով, մնացած երկրների 4- 18 հազ. բարելով։

Կարդացեք նաև

Back to top button