ԿարևորՄիջազգային

Չինաստանը նավթի դիմաց Իրանի համար ենթակառուցվածքներ է կառուցում․ The Wall Street Journal

Իրանական նավթի մատակարարումները Չինաստան իրականացվում են բարտերային համակարգի միջոցով, որի շրջանակներում Չինաստանը ենթակառուցվածքներ է կառուցում Իրանում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։

Նշվում է, որ չինական Sinosure ապահովագրական ընկերությունը և Chuxin ֆինանսական կազմակերպությունը ներգրավված են իրանական նավթի մատակարարման գործընթացում։ Այս գործարքները շրջանցում են միջազգային բանկային համակարգը, և միջոցների մի մասն օգտագործվում է ենթակառուցվածքների կառուցման ֆինանսավորման համար։ Անցյալ տարի իրանական նավթի համար վճարումներից մոտ 8.4 միլիարդ դոլար է օգտագործվել Չինաստանի կողմից Իրանում կառուցվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար։

Հրապարակումը նշում է, որ Չինաստանը 2000թ-ից պարտավորվել է Իրանում ենթակառուցվածքների կառուցման մեջ ներդնել մոտ 25 միլիարդ դոլար։ Ավելին, Իսլամական Հանրապետությունում չինական ենթակառուցվածքային աշխատանքների ծավալը 2021 թվականից ի վեր աճել է։

Նավթից ստացված եկամուտները Իրանը նաև օգտագործում է չինական ապրանքներ գնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button