ԿարևորՄիջազգային

Ճապոնիայի Լիբերալ դեմոկրատական ​​կուսակցությունն առաջին անգամ կին առաջնորդ ունի

Ճապոնիայի իշխող Լիբերալ դեմոկրատական ​​կուսակցությունն առաջին անգամ կին առաջնորդի է ընտրել։ Կուսակցության ծայրահեղ պահպանողական թևը ներկայացնող նախկին ներքին գործերի նախարար Սանաե Տակաիչին հոկտեմբերի 4-ին երկրորդ փուլում հաղթել է Շինջիրո Կոիզումիին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդուն։

Առաջին փուլում Տակաիչին ստացել էր 183 ձայն, իսկ Կոիզումին՝ 164։ Երրորդ տեղը զբաղեցրել էր կուսակցության գլխավոր քարտուղար և նախկին արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին, որը ստացել էր 134 ձայն։

64-ամյա Սանաե Տակաիչին այժմ համարվում է Ճապոնիայի վարչապետի հավանական թեկնածու։ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը, հավանաբար, կառավարության ղեկավար կընտրվի հոկտեմբերի 15-ին:

Սեպտեմբերի սկզբին Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել էր իր հրաժարականի մասին: Նա այդ որոշումը պայմանավորել էր Վերին պալատի ընտրություններում իր կուսակցության պարտությամբ:

Կարդացեք նաև

Back to top button