ԿարևորՀասարակություն

Դավիթ Գրիգորյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Գրիգորյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։

Դատավորը հայտնի է մի քրեական վարույթով, որով արդեն իսկ արդարացվել է։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով Դավիթ Գրիգորյանի անմեղությունը։

Կարդացեք նաև

Back to top button