ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիայում սգում են Մանչեստրի ահաբեկչության զոհերի հիշատակը

Մեծ Բրիտանիայում սգո օր է հայտարարվել։ Ուրբաթ օրը կառավարական բոլոր շենքերի վրա դրոշները խոնարհվել են՝ ի հիշատակ Մանչեստրի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և նրա կինը ուրբաթ եղել են ողբերգության վայրում։ Sky-ի փոխանցմամբ՝ Սթարմերը հանդիպել է Մանչեստրի ոստիկանության և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հինգշաբթի առավոտյան անհայտ անձը մեքենայով մխրճվել էր Մանչեստրի Միդլթոն Ռոուդի սինագոգի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ, ապա դանակով հարձակվել էր նրանց վրա։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ զոհվել է, երեքը ծանր վիճակում են։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կրակոցից, որոնք շատ արագ ժամանել են դեպքի վայր և կրակ են բացել կասկածյալի վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ հանցագործը սիրիական ծագումով 35-ամյա բրիտանացի Ջիհադ ալ-Շամին է։ Հարձակումը տեղի է ունեցել հրեական օրացույցի ամենասուրբ՝ Յոմ Կիպուրի օրը (Դատաստանի օր), երբ աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հավատացյալներ այցելում են սինագոգներ՝ աղոթքի։

Կարդացեք նաև

Back to top button