ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Հոկտեմբերի 2–ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 185 ռուսաստանցի ռազմագերիների հայրենիք վերադառնալու և Ուկրաինայի իշխանություններին նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հանձնելու մասին:

Ռազմագերիներից բացի, տեղի է ունեցել քաղաքացիական անձանց փոխանակում։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևի խոսքով՝ ռուսական կողմը վերադարձրել է 20 քաղաքացիական անձի։ Ռուսաստան է վերադարձել նույնպես 20 քաղաքացիական անձ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը։

Մոսկվայի և Կիևի միջև նախորդ գերիների փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին։ Այդ ժամանակ երկու կողմերից վերադարձվել էր 146 զինծառայող, ինչպես նաև Կուրսկի շրջանի ութ բնակիչ, որոնք Սումիում էին 2025 թվականի փետրվարից։

Սեպտեմբերի 18-ին երկու կողմերը փոխանակել էին զոհվածների մարմինները։

Կարդացեք նաև

Back to top button