Հասարակություն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարեւոր պահ՝ Եվրոպայի համար. Կոշտա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը Եվրոպայի համար «մեծ պահ» է որակել ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում նա շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին։

«Ես կարծում եմ, որ հաստատված խաղաղությունը կարեւոր պահ է մեր Եվրոպայի համար։ Այն ցույց է տալիս, որ հնարավոր է խաղաղություն կառուցել, եւ մենք պետք է խաղաղության ձգտենք»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Տես նաեւ՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը

Կարդացեք նաև

Back to top button