
Մանչեսթերի ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունները զբաղվում են Քրամփսոլի Հիթոն Պարկի հրեական ժողովի սինագոգում տեղի ունեցած միջադեպով, հաղորդում է BBC-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հավատացյալներին, ապա դանակով հարձակվել նրանց վրա։
Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է ենթադրյալ հանցագործը։
Շտապօգնության ծառայությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ 4 մարդ վնասվածքներ է ստացել։
Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը տեղի ունեցածը «լուրջ միջադեպ է» համարել։ Նա քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել տարածք այցելելուց։
Միջադեպը տեղի է ունեցել հրեական օրացույցի ամենասուրբ օրը՝ Յոմ Կիպուրին, երբ մեծ թվով հավատացյալներ հավաքվում են սինագոգներում։




