ԿարևորՄիջազգային

Կյանքից հեռացել է վայրի բնության պաշտպան Ջեյն Գուդոլը

91 տարեկանում մահացել է հայտնի գիտնական, պրիմատների փորձագետ և բնապահպանական շարժման խորհրդանիշ Ջեյն Գուդոլը։ Լուրը հաստատել է Ջեյն Գուդոլի ինստիտուտը՝ տեղեկացնելով, որ նա մահացել է Կալիֆոռնիայում շրջագայության ընթացքում, գրում է Reuters-ը։

«Որպես էթոլոգ՝ դոկտոր Գուդոլի կատարած հայտնագործությունները հեղափոխական էին գիտության մեջ։ Նա անխոնջ պայքարում էր մեր բնական աշխարհի պաշտպանության և վերականգնման համար»,-նշված է ինստիտուտի հայտարարության մեջ։

Գուդոլը մանկուց սիրել է կենդանիներին, և այդ սերը վերածել ամբողջ կյանքի առաքելության։

Նրա գիտական գործունեությունը սկսվել է Աֆրիկայում շիմպանզեների ուսումնասիրությամբ, իսկ հետագայում դարձել է աշխարհահռչակ ակտիվիստ՝ պայքարելով վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանության համար։

Գուդոլը համագործակցել է National Geographic Society-ի հետ։ Նրա գիտական և հասարակական ժառանգությունը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին՝ պաշտպանելու վայրի բնությունը և մոլորակը։

Կարդացեք նաև

Back to top button