ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ` մեր երկրում վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը: Վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է:

Կրծքագեղձի չարորակ նորագոյացության դեպքում վիրահատությունը, ճառագայթային թերապիան, ինչպես նաև որոշ թանկարժեք դեղեր տրամադրվում են պետական պատվերի շրջանակում:

Այս ամիսը հիշեցնում է բոլոր կանանց ուշադրություն դարձնել իրենց առողջությանը․

  • անցկացնել կանոնավոր զննություններ,
  • իմանալ ինքնազննման քայլերը,
  • խրախուսել մտերիմներին անցնել ստուգումներ:

Կարդացեք նաև

Back to top button