
Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։
Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին են ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։




