ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք նաև

Back to top button