ԿարևորՄիջազգային

Թրամփը Սպիտակ տանը Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի խաղաղության նոր ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն, որտեղ նրան դիմավորել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա Նեթանյահուի 4-րդ այցն է Սպիտակ տուն՝ Թրամփի 2-րդ ժամկետի սկզբից ի վեր։

Կողմերը նախատեսում են քննարկել Գազայի հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիրը։

Նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ խաղաղություն կարող է արագ հաստատվել։

Թրամփը լավատեսորեն է տրամադրված Մերձավոր Արևելքում կարգավորման հարցում և աշխատում է ապահովել Գազայի խաղաղության ծրագրի իրականացումը։

Սակայն, իսրայելական աղբյուրների փոխանցմամբ, Նեթանյահուն կարող է ներկայացնել վերապահումներ և փոփոխություններ պահանջել ծրագրում։

Կարդացեք նաև

Back to top button