
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ::
Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 մլրդ դրամ է, այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ:
«18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,- ասել է Ավինյանը:




