ԿարևորՍպորտ

Արսեն Դավթյանը՝ «Ծաղկաձոր Օփեն 2025»-ի հաղթող

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձել է «Ծաղկաձոր Օփեն 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Սեպտեմբերի 21-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի և Շախմատի ակադեմիայի ակումբի համատեղ կազմակերպած տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից մեկը՝ «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարը, տարիներ շարունակ համախմբում է հայ և օտարերկրյա շախմատիստներին։

Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Կարդացեք նաև

Back to top button