ԿարևորՄիջազգային

Զելենսկին դատապարտել է Ռուսաստանի 12 ժամ տևած «նենգ» զանգվածային հարվածները

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարբեր շրջանների դեմ իրականացված ավելի քան 12 ժամ տևած զանգվածային օդային հարվածները խլել է առնվազն 4 մարդու կյանք։ Հարվածներից վիրավորվել է շուրջ 70 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ զոհերի մեծ մասը Կիևում է, որտեղ, ըստ նրա, թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը արձակել է շուրջ 600 անօդաչու թռչող սարք և մի քանի տասնյակ հրթիռ՝ հարվածելով 7 մարզի ուղղությամբ։

Զապորոժիեում վիրավորվել է առնվազն 31 մարդ, ներառյալ 3 երեխա։ Զելենսկին հարվածները որակել է «նենգ» և ընդգծել, որ Մոսկվան շարունակում է պատերազմը և խաղաղության չի ձգտում։

Նա նշել է, որ Ուկրաինան կպատասխանի և ակնկալում է ուժեղ արձագանք ԱՄՆ-ից ու Եվրոպայից։ Ռուսական կողմը պնդում է, որ հարվածները հասցվել են ռազմական օբյեկտներին և արդյունաբերական ձեռնարկություններին։

Կարդացեք նաև

Back to top button