ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Մաշված ու քայքայված կոյուղացանցը աստիճանաբար դառնալու է պատմություն․ «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է հին կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

Թեպետ աշունը թե՛ օրացույցով, թե՛ ջերմաստիճանով լիովին ուժի մեջ է, սակայն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում շինաշխատանքները չեն դադարում: «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս տարվա պարտադիր կապիտալ, բայց չնախատեսված աշխատանքների ծրագրի շրջանակում,  շարունակում է մայրաքաղաքի մի շարք հասցեներում մաշված ու քայքայված կոյուղագծերի նորով փոխարինման աշխատանքները:

Բաշինջաղյան 187 ու Քաջազնունի 1 հասցեներում աշխատանքների ավարտից հետո ընկերության կապալառու կազմակերպությունը աշխատանքները սկսել է արդեն նույն ծրագրի 3-րդ հասցեում. վերակառուցում է  Հալաբյան 25, 21, Էստոնական 3, 5 շենքերը սպասարկող կոյուղագիծը:  Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 64 մլն դրամ։

Կարդացեք նաև

Back to top button