ԿարևորՄիջազգային

Հունգարիան չի հրաժարվի ռուսական գազից, Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է Օրբանը

Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավթից՝ չնայած ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամբի պահանջներին, հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պետական ռադիոյի եթերում։

Օրբանի խոսքով՝ նա տեղեկացրել է Թրամփին, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելը Հունգարիայի տնտեսության համար աղետալի կլինի։

«Ես ասացի ԱՄՆ նախագահին, որ եթե Հունգարիան կտրվի ռուսական նավթից ու գազից, երկրի տնտեսության ցուցանիշները կնվազեն 4 տոկոսով»,- նրա խոսքն է մեջբերում AP-ը։

Ըստ Օրբանի, դա նշանակում է, որ «հունգարական տնտեսությունը ծնկի կգա»։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրները պետք է դադարեցնեն ռուսական էներգիայի օգտագործումը, եթե ուզում են, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառի։

Այսօր ԵՄ-ում ռուսական էներգակիրներ ներկրում են Հունգարիան և Սլովակիան։

Կարդացեք նաև

Back to top button