Համապատասխան հրամանագիրը Դոնալդ Թրամփն ստորագրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ներկայությամբ։
«Ամենակարեւորը, որ սա պաշտպանում է ամերիկացիների տվյալների անվտանգությունը եւ երաշխավորում է, որ TikTok հասանելի լինի։ Գործարքը երաշխավորում է, որ ամերիկյան կազմակերպություններն ու ամերիկացի ներդրողները փաստացի պետք է վերահսկեն ալգորիթմները»,- ասել է փոխնախագահ Վենսը։
Ավելի վաղ` հայտնի էր դարձել, որ ԱՄՆ եւ Չինաստանը համաձայնության են հասել , ըստ որի TikTok-ը կշարունակի աշխատել ԱՄՆ-ում, եթե ամերիկյան ակտիվներն անցնեն ամերիկացի ներդրողներին։
Այդ նպատակով ստեղծվում է նոր կոնսորցիում, որտեղ կլինեն նաեւ Oracle, Silver Lake и Andreessen Horowitz ամերիկյան հսկաները։ Նրանք կստանան նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը։




