Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթում նշել է, որ իր երկիրը մտնում է «խաղաղության և զարգացման նոր դարաշրջան»՝ Հայաստանի հետ երկարամյա հակամարտությունն ավարտին հասցնելով և ստորագրելով համատեղ հռչակագիր, տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։
Նա ասել է, որ խաղաղության բանակցությունները, որոնք սկսվել էին 2022-ին, հաջողությամբ ավարտվել են 2025-ի ամռանը․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը, իսկ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հռչակագիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
Ալիևը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը՝ որպես «հնացած մեխանիզմ»։
Առանձնահատուկ ուշադրություն դարձրել նոր տրանսպորտային միջանցքին, որն ստացել է «Թրամփի ճանապարհ՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անունը։




