
Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանները մտահոգություն են հայտնել ռուսական երեք կործանիչների Էստոնիայի օդային տարածք ներխուժելու հետ կապված, հայտնում է Bloomberg-ը։
Եվրոպացի դիվանագետները համոզված են, որ միջադեպը եղել է կանխամտածված եւ իրականացվել ռուսական հրամանատարության հրամանով։
Գործակալությունը հայտնում է, որ ռուսական կողմ քայլը բացատրել է Ղրիմի վրա ուկրաինական հարձակմամբ։ Կրեմլը պնդում է, որ նման գործողությունները հնարավոր չեն առանց ՆԱՏՕ-ի աջակցության, ուստի Մոսկվայում կարծում են, որ արդեն իսկ եվրոպական երկրների հետ առճակատման մեջ են ներքաշված։
Ռուսական կողմը հանդիպման մասին մանրամասն գրառումներ է արել, ինչը եվրոպացի դիվանագետներին թույլ է տվել եզրակացնել, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշման մասին կապված նրանք պետք է զեկույց ներկայացնեն վերադասին։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Bloomberg-ին հաստատել է նման հանդիպման փաստը։ Դեսպանները Մոսկվային հստակ նախազգուշացրել են՝ օդային տարածքի խախտումները պետք է դադարեցվեն։
Սեպտեմբերի 19-ին ռուսական երեք կործանիչ խախտել էր Էստոնիայի օդային տարածքը, Մոսկվան հերքում է սա։ Դրան նախորդել էր երկու տասնյակից ավելի ռուսական ԱԹՍ-ների ներթափանցումը Լեհաստանի օդային տարածք։ Մոսկվան այս դեպքում եւս հերքում է, որ դրանք ռուսական են եղել։




