Արցախցի երաժիշտներից շատերը ստիպված եղան թողնել իրենց գործիքները, տունն ու հարազատ միջավայրը, բայց ոչ երաժշտությունը։ Այն այսօր միավորում է բռնի տեղահանված պատանի երաժիշտներին։ Նրանք իրենց արվեստով ոչ միայն հաղթահարում են անձնական ցավը, այլև հիշեցնում աշխարհին՝ Արցախն ապրում է իր մշակույթով ու երաժշտությամբ։
«Երաժշտությունն օգնեց այդ դժվար ճանապարհն անցնելու։ Երաժշտության շնորհիվ կարող ենք ներկայացնել Արցախը, Արցախի մշակույթը Արցախի ժողովրդին»։
2023 թվականի բռնի տեղահանումից հետո ստեղծվեց «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը։ Այն աջակցում է Արցախից տեղահանված պատանի երաժիշտների մասնագիտական կրթությանը և զարգացմանը։ Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 23-ին։ Նրանց առաջին համերգը Արամ Խաչատրյան տուն-թանգարանում էր։




