ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ գնդապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական միջոցների հետ կապված քրեական դավադրության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո, հայտնում է BBC-ին։

Փարիզի քրեական դատարանը նրան արդարացրել է մնացած բոլոր մեղադրանքներից, այդ թվում՝ պասիվ կոռուպցիայից և անօրինական քարոզարշավի ֆինանսավորումից։

Լսումներից հետո լրագրողների հետ զրույցում 70-ամյա նախկին նախագահը պնդել է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի, Նա մեղադրվել է Լիբիայի նախկին բռնապետ Քադաֆիից ստացված միջոցները 2007 թվականի իր ընտրարշավը ֆինանսավորելու համար օգտագործելու մեջ։

Մեղադրանքի կողմը պնդում է, որ Սարկոզին խոստացել է օգնել Քադաֆիին պայքարելու արևմտյան երկրներում ունեցած իր բացասական համբավը չեզոքացնելու համար։

Դատավոր Նատալի Գավարինոն ասել է, որ Սարկոզին թույլ է տվել իր մտերիմ օգնականներին կապ հաստատել լիբիացի պաշտոնյաների հետ՝ իր քարոզարշավի համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն դատարանը որոշել է, որ բավարար ապացույցներ չկան, որ Սարկոզին անօրինական քարոզարշավի ֆինանսավորման շահառուն է։

Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման եւ 100,000 եվրո տուգանքի։

Դատարանից դուրս գալով՝ Սարկոզին ասել է, որ անմեղ է և կբողոքարկի վճիռը։

Կարդացեք նաև

Back to top button