
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Աժ-ի աշխատանքների մեկնարկին այսօր Գալուստ Սահակյանն ազդարարել է, որ ՀՀ նախագահըի հրամանագրով ՀՀ ՍԴ անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: Մինչեւ վերջերս նա աշխատել է Մարդու Իրավունքների եվրոպական դատարանում, բայց ամիսներ առաջ լրացել էր այդ կառույցում Հայաստանի դատավորի նրա լիազորությունները: Պաշտոնը ստանձնելուց առաջ Ալվինա Գյուլումյանն այսօր եկել էր խորհրդարան, պատգամավորների ներկայացությամբ ավանդական երդումը տալու:
«Ստանձներով ՍԴ անդամի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը»:
Այս արարողությունից հետո խորհրդարանն անցավ իր աշխատանքին եւ կրկին վերադարձավ Սահմանամերձ գգյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին հարցի քննարկմանը: Հարցի առաջին ընթերցման քննարկումն այսօր արդեն ավարտվելու է:




