ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բացառիկ վիրահատություններ՝ հայ և օտարերկրացի ակնաբույժների ձեռամբ․ բժշկական առաքելությունը Հայաստանում է

Հայաստանում աշխատանքային առաջին օրը Կալիֆոռնիայի համալսարանի ակնաբուժության պրոֆեսոր Ջերմա Տաոն 70 հետազոտություն է արել։ Նա հեղինակավոր այլ ակնաբույժների հետ Հայաստանում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած 65-րդ բժշկական առաքելության շրջանակում։ Նրանք եկել են ակնաբուժական խնդիրներն ուսումնասիրելու, բարդ ու եզակի վիրահատություններ կատարելու և հայ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու համար։

Տասնյակ բժիշկների մի մասը Հայաստանում է առաջին անգամ, ոմանք նախագծի հետ են առաքելության մեկնարկի պահից՝ արդեն 33 տարի։ Այդ ժամանակ էր, երբ Ռոջեր Օհանիսյանը Հայաստանի կառավարությունից նամակ ստացավ՝ օգնության ակնկալիքով։ Հավաքեց սարքավորումները, դեղորայքն ու գործընկերների հետ եկավ՝ հայերի աչքին լույս բերելու։ Ավանդույթը շարունակվում է մի քանի տասնամյակ՝ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող բժիշկների կամավոր ներկայության շնորհիվ։

Կարդացեք նաև

Back to top button